Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Հենց էսօրվա համար է

Հենց էսօրվա համար է
16.03.2023 | 00:38

Պատմութեան մէջ նախընթացը չունեցող մի ողբերգութիւն է խաղացւում Հայոց աշխարհում, մի արնոտ
խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ. բռնութեան կենդանի գործիքները՝
Հայ ժողովրդի ՏԱԿԱՆՔԸ, եւ բռնութեան զոհերը՝ ի՛նքը, Հայ ժողովուրդը:
Առաջին դերակատարին պէտք է յարատեւել իր ոճրառատ գոյութիւնը, եւ ահա՛ նա դիմել է աշխարհի պէս հին, ծանօթ միջոցին. նա պաշտօնի ու ծառայութեան է հրաւիրել ՀԱՅՕՐԵՆ և ՄԱՐԴԿՕՐԵՆ
ԸՆԿԱԾՆԵՐԻՆ վարձելով սրանց ՉԱՐԱՐՎԵՍՏ միտքը, կամքը, ցանկութիւնը:

Գարեգին ՆԺԴԵՀ

Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
ՖԲ էջից

Դիտվել է՝ 3773

Մեկնաբանություններ